
Փակ կինոդիտում
ReA 2026-ին ընդառաջ
Հարգելի՛ հյուր,
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ReA 2026 միջազգային անիմացիոն փառատոնին ընդառաջ կազմակերպվող հատուկ փակ կինոդիտմանը։ Միջոցառումը նախատեսված է բացառապես հրավիրված հյուրերի համար, և մենք մեծապես ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր հյուրերի շարքում՝ կիսելու փառատոնային տրամադրությունը։
Հաստատել մասնակցությունըԵ՞րբ և որտե՞ղ
Ամսաթիվ
30 Նոյեմբերի, 2026 թ.
Ժամ
19:00
Վայր
Կինոյի տուն, Մեծ դահլիճ
Օրվա ֆիլմը
Կարմեն. ըմբոստ թռչնակը

Փակ կինոդիտման ընթացքում կներկայացվի «Viva Carmen» անիմացիոն ֆիլմը, որը հանդիսանում է ReA 2026 փառատոնի պաշտոնական մրցութային ծրագրի մաս։
Երկար բացակայությունից հետո Սալվան վերադառնում է Սևիլյա, որտեղ ծանոթանում է թովիչ ձայնով մի երիտասարդ կնոջ՝ Կարմենի հետ։ Իմանալով, որ վերջինիս վտանգ է սպառնում՝ Սալվան մի խումբ փողոցային տղաների հետ որոշում է օգնել նրան։ Այս ազատատենչ հոգու ճակատագիրը նրանց ձեռքերում է։
- Տարի
- 2026
- Տևողություն
- 1 ժ 30 ր
- Երկիր
- Ֆրանսիա
- Ռեժիսոր
- Սեբաստիեն Լաուդենբախ
Թրեյլերը շուտով
🍷 Գինու հյուրասիրություն
Ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո հրավիրում ենք Ձեզ անցկացնելու ջերմ երեկո և կիսվելու տպավորություններով։ Կտրամադրվի գինու հատուկ հյուրասիրություն մեր գործընկեր Person-ի կողմից։
Platinum Pass
Ձեր Platinum Pass-ը և մասնակցության հաստատումը
Որպես ReA 2026 փառատոնի սպասված հյուր՝ մենք անակնկալ ենք պատրաստել Ձեզ համար։ Դուք կստանաք փառատոնի Platinum Pass։
- ✦Անվճար ամրագրում և մասնակցություն կինոդիտումներին
- ✦MarAni պրոֆեսիոնալ ֆորում
- ✦Հանդիսավոր բացման և փակման արարողություններ
Փաթեթի ակտիվացման և առավելությունների մասին մանրամասն տեղեկատվությունը կուղարկվի Ձեր էլեկտրոնային հասցեին։