Փակ կինոդիտում

ReA 2026-ին ընդառաջ

Հարգելի՛ հյուր,

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ReA 2026 միջազգային անիմացիոն փառատոնին ընդառաջ կազմակերպվող հատուկ փակ կինոդիտմանը։ Միջոցառումը նախատեսված է բացառապես հրավիրված հյուրերի համար, և մենք մեծապես ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր հյուրերի շարքում՝ կիսելու փառատոնային տրամադրությունը։

Հաստատել մասնակցությունը

Ե՞րբ և որտե՞ղ

Ամսաթիվ

30 Նոյեմբերի, 2026 թ.

Ժամ

19:00

Վայր

Կինոյի տուն, Մեծ դահլիճ

Օրվա ֆիլմը

Կարմեն. ըմբոստ թռչնակը

Viva Carmen — Carmen, l'oiseau rebelle

Փակ կինոդիտման ընթացքում կներկայացվի «Viva Carmen» անիմացիոն ֆիլմը, որը հանդիսանում է ReA 2026 փառատոնի պաշտոնական մրցութային ծրագրի մաս։

Երկար բացակայությունից հետո Սալվան վերադառնում է Սևիլյա, որտեղ ծանոթանում է թովիչ ձայնով մի երիտասարդ կնոջ՝ Կարմենի հետ։ Իմանալով, որ վերջինիս վտանգ է սպառնում՝ Սալվան մի խումբ փողոցային տղաների հետ որոշում է օգնել նրան։ Այս ազատատենչ հոգու ճակատագիրը նրանց ձեռքերում է։

Տարի
2026
Տևողություն
1 ժ 30 ր
Երկիր
Ֆրանսիա
Ռեժիսոր
Սեբաստիեն Լաուդենբախ
▶

Թրեյլերը շուտով

🍷 Գինու հյուրասիրություն

Ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո հրավիրում ենք Ձեզ անցկացնելու ջերմ երեկո և կիսվելու տպավորություններով։ Կտրամադրվի գինու հատուկ հյուրասիրություն մեր գործընկեր Person-ի կողմից։

Platinum Pass

Ձեր Platinum Pass-ը և մասնակցության հաստատումը

Որպես ReA 2026 փառատոնի սպասված հյուր՝ մենք անակնկալ ենք պատրաստել Ձեզ համար։ Դուք կստանաք փառատոնի Platinum Pass։

  • ✦Անվճար ամրագրում և մասնակցություն կինոդիտումներին
  • ✦MarAni պրոֆեսիոնալ ֆորում
  • ✦Հանդիսավոր բացման և փակման արարողություններ

Փաթեթի ակտիվացման և առավելությունների մասին մանրամասն տեղեկատվությունը կուղարկվի Ձեր էլեկտրոնային հասցեին։

Խնդրում ենք մուտքագրել Ձեր էլ. հասցեն՝ մասնակցությունը հաստատելու և Platinum Pass-ը ստանալու համար։